433.35
4.31
399.77
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս տնօրինել որպես ժառանգություն ստացած հարստությունը. 6 խորհուրդ

11:04
20 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Եկեք պատկերացնենք, որ ձեր բախտը բերել է, և դուք դարձել եք մեծ գումարի սեփականատեր։ Կարևոր չէ այդ գումարը ստացվել է տատիկի ամառանոցի վաճառքից, թե այն ձեր գլխին «թափված» ժառանգություն է։ Այժմ ձեր առջև ծառացել է մի հարց` ինչպես խելամիտ տնօրինել ստացած գումարը։ Հարցն, իհարկե, կարևոր է և պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է վեց առավել գրավիչ միջոց, որոնք կօգնեն ձեզ գրագետ ներդնել սեփական միջոցները։

1. Սեփական գործ նախաձեռնել

1. Открыть собственное дело КОШЕЛЕК.jpg

Դա հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր երազում են սեփական բիզնեսն ունենալ։ Սակայն ինչ–որ բան ձեռնարկելուց առաջ հարկավոր է որոշել ոլորտն ու ուսումնասիրել շուկան։ Այդ կերպ դուք կիմանաք շատ օգտակար տեղեկություն, կբացահայտեք պոտենցիալ սպառողների պահանջներն ու կկարողանաք առաջարկել նրանց ինչ–որ նոր բան։ Դուք կարող եք նաև փնտրել ազատ ոլորտներ, եթե դեռ կոնկրետ չեք կողմնորոշվել թե ինչով եք գրավելու ձեր ապագա հաճախորդներին։

Միգուցե հենց ձեր փոքրիկ սրճարանն ապագայում դառնա սրճարանների հեղինակավոր ցանց։ Կամ հենց ձեր թերթը դառնա հեղինակավոր հրատարակություն, որը հասարակական կարծիք է ձևավորում։ Միգուցե ձեզ կհետաքրքրի թվային մեդիան։ Ինչևէ, այստեղ ևս կա հսկայական դաշտ գործունեության համար, չէ՞ որ մարկետինգի հզորագույն գործիքներից մեկը` սոցիալական ցանցերը, հասանելի են յուրաքանչյուրին։ Կարևոր է համարձակվել և ռիսկի դիմել։

2. Բազմապատկել ակտիվները

2.Приумножить активы КОШЕЛЕК.jpg

Ակտիվները եկամուտ բերող այն ամենն է, ինչ դուք ունեք։ Օրինակ, դա կարող է լինել անշարժ գույք, արժեթղթեր, դեպոզիտ բանկում, ոսկերչական իրեր, վարձակալությամբ տված ավտոմեքենա, սարքավորումներ։ Կարևոր է, որպեսզի բոլոր այդ ակտիվները լինեն լիկդիվային։ Այդ դեպքում դրանք հնարավոր կլինի առանց դժվարության իրացնել և ստանալ շահույթ, այլ ոչ թե վերածել անիմաստ պասիվի։ Օրինակ, եթե ամառանոցի վաճառքից ստացած գումարը թույլ է տալիս ձեռք բերել բնակարան քաղաքում, ապա այն կարելի է վարձակալությամբ հանձնել որոշակի գումարի դիմաց։ Միաժամանակ մի′ մոռացեք ազնվորեն վճարել բնակարանի վարձակալության հարկերը, որպեսզի հետո խնդիրներ չունենաք համապատասխան մարմինների հետ։

3. Ներդրում կատարել սեփական կրթության մեջ

3.Инвестировать в собственное образование КОШЕЛЕК.jpg

Սեփական կրթության մեջ ներդրում կատարելը միշտ պահանջված է։ Ցանկանում եք ստանալ երկրորդ մասնագիտություն, ուսումնասիրել ճապոներեն, զբաղվել ռոբոտաշինությամբ, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Մնում է ցանկություն և ...գումար։ Այդ պատճառով դադարեք մտահոգվել այն հարցերի շուրջ, որ վատ եք տիրապետում անգլերենի և չգիտեք մեքենա վարել։ Գրանցվեք օտար լեզուների ուսուցման դասընթացների, գտեք լավ ավտոդպրոց։ Գլխավորն այն է, որպեսզի ձեր նոր պրոֆեսիոնալ հմտություններն օգնեն ձեզ հետագայում դառնալ ավելի պահանջված մասնագետ։ Չէ՞ որ ժամանակակից աշխարհում գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ձեր հիմնական կապիտալն են, հաջողության և բարեկեցության բանալին։

4. Ներդրում կատարել պետական պարտատոմսերում

4. Вложиться в ГКО кошелек

Պետական պարտատոմսերը գումար վաստակելու լավ ֆինանսական գործիք են, և չարժե մտածել, որ միայն սմոկինգով լուրջ տղամարդիկ կարող են դա թույլ տալ իրենց։

Հայաստանում պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար բավարար է ունենալ ընդամենը հազար դրամ և լավ ինտերնետ կապ։ Հայաստանի ֆինանսների նախարարության gp.minfin.am առցանց հարթակում գրանցվելով` կարելի է առկա պարտատոմսերի, դրանց շրջանառության ժամկետի, գործող տոկոսադրույքների մասին տեղեկություն ստանալ և, բնականաբար, ինքնուրույն ընտրել հետաքրքրող արժեթղթերը։ ՊԳՊ–ներ կարել է գնել, փոխանակել, նվիրել կամ փոխանցել պարտատոմսերի սեփականատիրոջ համար շահավետ պայմաններով։

5. Բացել դեպոզիտային հաշիվ

5. Открыть депозитный счет кошелек

Բայց եթե չեք ուզում «գլուխ կոտրել», կարող եք պարզապես ձեր փողերը ներդնել բանկում և հետևել, թե ինչպես է ձեր հաշիվը ամսեամիս ավելանում։ Ձեզ մնում է միայն ընտրել ապահով բանկ, խորհրդակցել բանկային մասնագետի հետ պայմանների և ավանդի տեսակի մասին և ստանալ երաշխավորված եկամուտ։

Որոշակի վտանգ, իհարկե, կա։ Օրինակ, այնպիսի տհաճ երևույթ, ինչպիսին գնաճն է, կարող է մասնակիորեն, երբեմն էլ ամբողջությամբ «կուլ տալ» ձեր շահույթը։ Հասկանալի է, որ ոչ ոք չի ցանկանում կորուստներ ունենալ գնաճի պատճառով, հետևաբար, ցանկացած հաջողակ ներդրողի խնդիրն է` խուսափել գնաճից, զգալի եկամուտ ստանալ և նվազեցնել բոլոր հնարավոր ռիսկերը։

Այնպես որ, դուք ստիպված կլինենք ձեռքը զարկերակին պահել և որոշակի քայլեր ձեռնարկել։ Օրինակ, բազմարժութային ներդման դեպքում, փոխարժեքի տատանումների պարագայում կորուստներից ապահովագրվելու համար անհրաժեշտ է ժամանակին վերաձևավորել հաշիվը մի արժույթից մյուսը` այն, որը ձեզ այդ պահին ձեռնատու է։

6. Զբաղվել բարեգործությամբ

6. Заняться благотворительностью кошелек

Բարեգործության վրա անգամ գումարի աննշան մասը ծախսելով` դուք տոկոսների տեսքով, գումարային և այլ նյութական պարգևատրում չէք ստանա։ Փոխարենը բավարարվածություն կստանաք որևէ մեկին բարություն անելուց, ինչն անվիճելիորեն աներևակայելի բարոյական և հոգևոր բավարարվածություն կբերի և կդիտվի որպես ձեր «ոչ նյութական ակտիվ»։ Նման ակտիվը, անկասկած, ձեզ բիզնեսում նոր բացահայտումների և նվաճումների կմղի։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։