Երկուշաբթի` հոկտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
02 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հոկտեմբերի 1–ին 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Իր ցավակցական ուղերձներն են հղել ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ–ում ՌԴ դեսպանը, համաշխարհային բազմաթիվ աստղեր։ Մոմավառության երեկո էր կազմակերպվել Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում։
ՀՀ վարչապետը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` մասնակցելու «Ղարաբաղի» հետ հանդիպմանը. հայտնի են պատճառները։–0–
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ