ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝
Yerevan@customs.am էլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով:–0–