+33
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է Շառլ Ազնավուրը

16:11
01 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Ֆրանս Պրեսին, շանսոնյեն 94 տարեկան էր։ 

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետով կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել են Ֆրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։ 

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։ 

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ:
21:15
13 Հուլիսի 2019
Մկաններ մարզելն ուղղակիորեն կապված է առողջության հետ. գիտնականներ
Սթրեսը, պասիվ կենսակերպը և սխալ սնվելն ուղղակիորեն կապված են թույլ մկանների հետ:
20:20
13 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն
Փորձագետները հայտնաբերել են շոկոլադի նոր ու շատ օգտակար հատկություն։
19:47
13 Հուլիսի 2019
Հայտնի է կաթնամթերքի վտանգավոր չափաբաժինը
Պարզվել է կաթնամթերքի վտանգավոր չափաբաժինը։
18:31
13 Հուլիսի 2019
Գիտնականները գտել են D վիտամինի նոր հատկությունը
Գիտնականները գտել են D վիտամինի նոր հատկությունը։