Երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
01 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Փետրվարի 28–ին 5 բալ ուժգնությամբերկրաշարժ էր գրանցվել Կապանում։ Ինչպես տեղեկացրել էր Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը, բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով, իրավիճակը վերահսկողության տակ է։
Արմեն Յոլյանը դարձել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նոր նախագահ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ