Նախատոնական Advent օրացույց. որտե՞ղ անցկացնել դեկտեմբերը Երևանում

24.12.2019, 10:25
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հատուկ իր ընթերցողի համար պատրաստել է դեկտեմբերին Երևանում նախատեսված միջոցառումների տոնական օրացույց։
Նախատոնական Advent օրացույց. որտե՞ղ անցկացնել դեկտեմբերը Երևանում

Դեկտեմբերը տարվա ամենակախարդական ամիսն է, երբ շուրջ բոլորը պարուրված է Ամանորի տոնական մթնոլորտով։ Փողոցների ձյունը, տոնածառերը, տոնավաճառներն ու գունեղ լուսավորությունը ոգեշնչում են, որպեսզի դեկտեմբերի յուրաքանչյուր օրն անցկացնես յուրովի։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հատուկ իր ընթերցողի համար պատրաստել է դեկտեմբերին Երևանում նախատեսված միջոցառումների տոնական օրացույց։ Օրացույցի յուրաքանչյուրի պատուհանի տակ թաքնված է հետաքրքիր միջոցառում, որը կանցկացվի այդ օրը Երևանում։