Սերենա Ուիլյամսը բարձր է գնահատել Մարգարիտա Գասպարյանի խաղը

29.06.2015, 20:53
Ամերիկացի Սերենա Ուլյամսը բարձր է գնահատել ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի խաղը, ում նա հաղթել էր Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի առաջին ռաունդում։
Սերենա Ուիլյամսը բարձր է գնահատել Մարգարիտա Գասպարյանի խաղը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի Սերենա Ուլյամսը բարձր է գնահատել ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի խաղը, ում նա հաղթել էր Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի առաջին ռաունդում։

Երկուշաբթի կայացած հանդիպումն ավարտվել է 6։4, 6։1 հաշվով` մրցաշարի առաջին ռակետի օգտին։

«Նա իսկապես լավ էր խաղում, – ասել է Ուիլյամսը մամուլի ասուլիսում։ – Նա մի քանի խաղ է անցկացրել, և իսկապես պատրաստ էր խոտի վրա խաղին»։

Գասպարյանն Ուիմբլդոնի հիմնական փուլ որակավորման միջոցով անցած ռուս միակ ներկայացուցիչն է, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։

Հաջորդ շրջանում Ուիլյամս ավագը կխաղա հունգարուհի Թիմեա Բաբոշի հետ, ով ուժեղ էր չեխ Պետրա Ցետկովսկայայից։ -0-