410.04
4.03
388.59
+19
Եղանակը Երևանում
Հայ

Բաքվի Եվրախաղերը քաղաքական լուրջ հետևանքներ չեն ունենա. պատգամավոր

18:24
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բաքվի Եվրախաղերը քաղաքական լուրջ հետևանքներ չեն ունենա, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։

«Ադրբեջանն ընդամենը շահել է Եվրոպական խաղերի անցկացման իրավունքը, ինչը մեծ պատիվ է այդ երկրի համար, և օգտագործել այն իր PR-ի համար։ Խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք պաշտոնական հանդիպումներ, սակայն չեմ կարծում, որ այդ ամենը կհանգեցնի ինչ–որ լուրջ քաղաքական հետևանքների»,– ասաց Մարտիրոսյանը

Նա նշեց, որ խոսքն այդ երկրի` խոշոր գումարներ ծախսելու պատրաստակամության մասին է այն դեպքում, երբ մի շարք եվրոպական երկրներ հրաժարվել են անցկացնել մկջոցառումն իրենց երկրում` «պարտվելով» Բաքվին։

«Եվ ես չեմ կարծում, թե որոշ պետությունների ղեկավարների այցերը և պաշտոնական այցերը Բաքու կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Ակնհայտ երևում է, որ եվրոպական երկրների մեծամասնության առաջնորդները և բազմաթիվ ԶԼՄ–ներ բոյկոտել են այդ միջոցառումը»,– ասաց Մարտիրոսյանը։

Միջազգային և պաշտպանության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ եվրոպացիներ, տրամադրելով Բաքվին Եվրոպական խաղեր անցկացնելու իրավունք, հաշվի են առել նրա ցուցամոլության և ավելի շատ փող ծախսելու դրա հակվածությունը։

«Նմանատիպ միջոցառումներն Ալիևն օգտագործում է ոչ միայն անձնական PR-ի նպատակով, այլ նաև ուժերի ներքին մոբիլիզացման համար»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` Ադրբեջանն այսպիսով փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ իրենց երկիրը հաղթող է։

Միակ բանը, որ մտահոգում է փորձագետին, այն է, որ Իլհամ Ալիևը կարող է օգտագործել այն կապիտալը, որը կուտակվել է այդ քաղաքական միջոցառման համար, ռազմական սադրանքների նպատակով։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին հայտնեց, որ Եվրախաղերի անցկացումը Բաքվում նոր վարկանիշի ձևավորման և քրեական կերպարը թաքցնելու փորձ է։

«Մենք պետք է, ի վերջո, ասենք, որ չենք կարող գնալ այնտեղ, քանի որ Բաքվի հրապարակները դեռ հիշում են այրվող մարդկանց, զոհերի բղավոցները, որոնց դուրս էին նետում բարձրահարկ շենքերի պատուհաններից»,– ասաց Մանասյանը։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվում են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն մայրցամաքի բոլոր երկրները ներկայացնող ավելի քան 6 հազար մարզիկներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում