423
4.13
402.21
+11
Եղանակը Երևանում
Հայ

Մեր նպատակն է գեղեցիկ խաղ ցուցադրել և հաղթել. Սարգիս Հովսեփյան

20:00
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականի հետ նախատեսված խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն է գեղեցիկ խաղ ցուցադրել և հաղթել, ուրբաթ հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

2016թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13–ին ժամը 20։00–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

«Լավ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենք, և մենք կանենք ամեն ինչ։ Իհարկե, մեզ մոտ են եկել համաշխարհային ֆուտբոլի աստղեր, սակայն առաջին անգամ չենք նրանց հետ հանդիպելու և հաջող խաղեր ենք ունեցել նրանց հետ», – ասաց Հովսեփյանը։

Նա նշեց, որ փոքր–ինչ անհանգիստ է, քանի որ մրցակիցը բավականին ուժեղ է։ «Սակայն ես ունեմ իմ մտադրություններն ու վստահ եմ, որ կկարողանանք անակնկալ մատուցել պորտուգալական թիմին», –հայտարարեց Հովսեփյանը։

Նա ավելացրեց, որ դաշտ դուրս կգան առավելագույնս պատրաստված խաղացողները, ովքեր 100 տոկոսով պատրաստ են հանդիպմանը։ «Իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր ամբողջովին պատրաստ չեն խաղին, կաջակցեն թիմին հետագայում», – նշեց Հովսեփյանը։

Անդրադառնալով Յուրա Մովսիսյանի բացակայությանը` մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ նրա դիրքում կխաղա շատ ավելի մոտիվացված ֆուտբոլիստ։ Նա հրաժարվեց պատասխանել հայկական թիմի մարտավարության մասին հարցերին` հավելելով, որ իրականացված աշխատանքի արդյունքն ակնհայտ կդառնա խաղի ժամանակ։

Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը Սերբիայի հավաքականի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս հանդիպում` մեկ հանդիպումով ավել, քան սերբերը։

Ինը միավորով խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, յոթական միավոր են վաստակել Ալբանիայի (3 հանդիպում) և Դանիայի (չորս հանդիպում) հավաքականները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում