Հո Կիմն ազատվել է AIBA–ի գործադիր տնօրենի պաշտոնից
09.06.2015,
21:24
Հո Կիմն ազատվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հո Կիմն ազատվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
AIBA-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Քարիմ Բուզիդին, ով ավելի վաղ զբաղեցրել է Հո Կիմի տեղակալի պաշտոնը։
«Եկել է նոր ուղղությամբ շարժվելու ժամանակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հո Կիմին AIBA–ի զարգացման մեջ ունեցած ավանդի և հարգալից հարաբերությունների համար, որոնք մենք պահպանել ենք 8 տարի համատեղ աշխատանքի ընթացքում»,– հայտարարել է AIBA–ի նախագահ Չինգ–Կուո Վուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։-0-