ՈւԵՖԱ–ն հունիսին կքննարկի ֆինանսական fair play–ի մեղմման հարցը. Պլատինի

18.05.2015, 14:47
ՈւԵՖԱ–ն հունիսին կքննարկի ֆուտբոլային ակումբների համար ֆինանսական fair play–ի կանոնների մեղմման հարցը, հայտարարել է կազմակերպության նախագահ Միշել Պլատինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՈւԵՖԱ–ն հունիսին կքննարկի ֆինանսական fair play–ի մեղմման հարցը. Պլատինի

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն հունիսին կքննարկի ֆուտբոլային ակումբների համար ֆինանսական fair play–ի կանոնների մեղմման հարցը, հայտարարել է կազմակերպության նախագահ Միշել Պլատինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ֆիանսական fair play–ի կանոնները ներդրվել էին 2011/12 խաղաշրջանում, որպեսզի ակումբներն ավելի հավասարակշռված ծախսեն իրենց միջոցներն ու խուսափեն լուրջ վնասներից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ–ն պատրաստ է մեղմմել ֆինանսական fair play–ի կանոնները ռուսական և ուկրաինական ակումբների համար բարդ տնտեսական վիճակի կապակցությամբ։

«Կարծում եմ, որ կանոնները (բոլոր ակումբների համար) կմեղմվեն։ Այս հարցը կքննարկի գործադիր կոմիտեն։ Դրա մասին դուք կիմանաք հունիսին։ Կարծում եմ, որ ֆինանսական fair play–ի ներդրումը զգալիորեն լավացրեց իրավիճակը», – ասել է Պլատինին, ում խոսքերը մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը։

Մայիսի սկզբին ՈւԵՖԱ–ն հայտարարել է, որ մի շարք եվրոպական ակումբներ, որոնք խախտել են ֆիանսական fair play–ը, տարբեր գումարներ կվճարեն` ըստ համաշխարհային համաձայնագրի։ Այդ ակումբների թվում են «Կրասնոդար», Մոսկվայի «Լոկոմոտիվ» և «Ռոստով» ակումբները։ –0–