Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերին

07.04.2015, 19:23
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերին, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակին և կանցկացվի Սոչիում, հայտնում Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերին

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական պատվիրակությունը կմասնակցի Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերին, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակին և կանցկացվի Սոչիում, հայտնում Երևանում գտնվող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկների պատվիրակության գլխավոր փորձն անցկացվել է նախօրեին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։

Միջոցառմանը ներկա են եղել կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, տնօրենի տեղակալ Իգոր Կուսովը, հայրենակիցների աջակցության բաժնի պետ Նատալյա Սահակյանն ու մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի պետ Իրինա Կասացկայան։

Պատանի հայրենակիցների առաջին համաշխարհային խաղերը կանցկացվեն Սոչիում ապրիլի 11-ից 17-ը։

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է 27 մարզիկ։ Նրանք հանդես կգան 4 մարզաձևում` սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ։-0-