Եվրասիայի Սանդա ուշուի գավաթի խաղարկության ժամանակ մրցանակային տեղեր են նվաճել ղարաբաղցի մարզիկները

11.03.2015, 13:19
Ղարաբաղցի մարզիկները մրցանակային տեղեր են նվաճել Եվրասիայի Սանդա ուշուի գավաթի խաղարկության ժամանակ, որն անցկացվել է մարտի 7–8–ը Թբիլիսիում, հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Եվրասիայի Սանդա ուշուի գավաթի խաղարկության ժամանակ մրցանակային տեղեր են նվաճել ղարաբաղցի մարզիկները


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղցի մարզիկները մրցանակային տեղեր են նվաճել Եվրասիայի Սանդա ուշուի գավաթի խաղարկության ժամանակ, որն անցկացվել է մարտի 7–8–ը Թբիլիսիում, հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

Մրցաշարի արդյունքում Արցախի սանդա ուշուի հավաքականը, որը բաղկացած է տասը մարզիկից, նվաճել է առաջին և երկրորդ մրցանակային տեղերը։

Թբիլիսիում անցկացված խաղարկությանը մասնակցել է մոտ 200 մարզիկ` աշխարհի չորս երկրից։–0–