ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սպորտային մարմնամարզության նոր տարրը կոչվել է հայ սպորտսմեն Վահագն Դավթյանի անունով, հաղորդում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Համապատասխան որոշում է կայացրել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը ու տարրերի դասակարգման ցանկում ընդգրկել է հայաստանցի հինգերորդ վարպետի անունով նորությունը :
Մեր երկրի թիմի կազմում Վահագն Դավթյանն անցյալ տարի Քաթարում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը , օղակների վրա վարժությունում գրավելով երկրորդ տեղը:
«Բայց նվաճումը ոսկու արժեքից էլ բարձր է մարզիկի համար : Բանն այն է , որ օղակների վրա երևանցին աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից, ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը : Նման վարժության առաջին անգամ ականատես եղան , հիացան մասնագետները և իհարկե մարզասերները : Սա հայկական մարմնամարզության նոր հաջողությունն է , որի համար շնորհավորում ենք Ալբերտ Ազարյանի անվան դպրոցի սան Վահագն Դավթյանին , վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզաձևի բոլոր ներկայացուցիչներին»,–ասված է հաղորդգրությունում :
Մինչ այս, տարրերի դասակարգման ցանկում գրանցում են ստացել հաջորդաբար Հրանտ Շահինյանի / նժույգթափ /, Ալբերտ Ազարյանի / օղակների վրա, երկու տարր/ և մեկական անգամ Արթուր Հակոբյանի / հենացատկ / , Վահագն Ստեփանյանի / նժույգթափ / անունները :
«Հաճելի , որ աղյուսակում ավելացավ նոր հայաստանցու ` Վահագն Դավթյանի անունը«–ասված է հաղորդագրութունում: -0-