Երևանի քաղաքապետարանը կպարգևատրի երկու պարալիմպիականների սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար

03.12.2014, 16:48
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է երկու հաշմանդամ–մարզիկների պարգևատրել հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը, պարգևատրումը ծրագրված է դեկտեմբերի 10–ին։
Երևանի քաղաքապետարանը կպարգևատրի երկու պարալիմպիականների սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ծրագրում է երկու հաշմանդամ–մարզիկների պարգևատրել հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը, պարգևատրումը ծրագրված է դեկտեմբերի 10–ին։

«Այդ օրը կպարգևատրվեն Գրետա Վարդանյանը (ծանրամարտ) և Մարգարիտա Հովակիմյանը (լող) սպորտի զարգացման գործում նրանց ունեցած ավանդի համար»,– ասաց նա։

Սարգսյանը նշեց նաև, որ «Փյունիկ» միությանն առընթեր տարբեր մարզաձևերով են զբաղվում սահմանափակ կարողություններով 115 մարզիկներ, ովքեր մասնակցել են Հաշմանդամային սպորտի հանրապետական փառատոնին, որն անցկացվել է Հայաստանում այս տարվա հունիսին։

Հայ պարալիմպիացիների վերջին ձեռքբերումների շարքում են` լեռնադահուկորդ Մհեր Հովհաննիսյանի ելույթը 2014 թվականի Սոչիի Պարալիմպիկ խաղերին, որտեղ Հայաստանի տղամարդկանց դահուկամրցության միակ ներկայացուցիչը զբաղեցրել է 34–րդ տեղը 69 մասնակիցների թվում։ Հատկանշական է, որ Հովհաննիսյանն արդեն մասնակցել էր 1998, 2006 և 2010 թվականների Պարալիմպիկ խաղերին։ -0-