Ռոնալդուն հերքել է Մեսսիի համար մականուն հորինելու մասին տեղեկությունը և պատրաստվում է դատարան դիմել

12.11.2014, 09:43
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է այն տեղեկությունը, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար վիրավորական մականուն է հորինել։ Նա պատրաստվում է դատարան դիմել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռոնալդուն հերքել է Մեսսիի համար մականուն հորինելու մասին տեղեկությունը և պատրաստվում է դատարան դիմել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է այն տեղեկությունը, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար վիրավորական մականուն է հորինել։ Նա պատրաստվում է դատարան դիմել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այս տեղեկությունը բրիտանական լրատվամիջոցներում հայտնվեց երեքշաբթի։ ԶԼՄ–ները հղում էին անում իսպանացի լրագրող Գիլհեմ Բալագեին։ Վերջինը վստահեցրել է, որ «Ռեսալի» որոշ ֆուտբոլիստների խոսքով` Ռոնոլադուն նաև վիրավորական բառեր է օգտագործել ցանկացած մադրիդցու հասցեին, ով խոսակցություն է բացել արգենտինացու մասին։

«Բացարձակ սուտ է այն, որ ես իբր վիրավորական մականուն եմ հորինել Լիոնել Մեսսիի համար։ Վստահ եմ` իմ փաստաբանը բոլորը միջոցները կձեռնարկի դատի տալու համար նրանց, ովքեր պետք է պատասխան տան դրա համար։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր պրոֆեսիոնալ գործընկերներին, իսկ Մեսսին բացառություն չէ»,– Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռոնալդուն։-0-