Օզբիլիսը սկսել է վերականգնողական միջոցառումները

30.09.2014, 16:37
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սկսել է վերականգնողական միջոցառումները, հաղորդվում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքում:
Օզբիլիսը սկսել է վերականգնողական միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սկսել է վերականգնողական միջոցառումները, հաղորդվում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ վիրահատվել էր Օզբիլիսի ծնկի հոդը: Հայ կիսապաշտպանն արդեն վերադարձել է Մոսկվա և աշխատում է Տարասովկայի բազայում:

 «Նախօրեին հանել են հետվիրահատական կարերը, և այսօր Օզբիլիսը սկսել է վերականգնողական միջոցառումները, որոնք բաղկացած են ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներից և անհատական պարապմունքներից», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-