ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ հրապարակվել են բոլոր 13 քաղաքները, որոնք կընդունեն 2020 թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները, նրանց թվում է նաև Սանկտ Պետերբուրգը:
2012 թ.-ի դեկտեմբերին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ մեկ կամ երկու երկրների փոխարեն 2020 թ.-ին Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մի քանի եվրոպական երկրներում: Նման փոփոխությունները նվիրված են Եվրոպայի առաջին առաջնության անցկացման 60-ամյա հոբելյանի տոնակատարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ Եվրո-2020-ի հանդիպումները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում (ՌԴ), Բաքվում (Ադրբեջան), Բուխարեստում (Ռումինիա), Բուդապեշտում (Հունգարիա), Մյունխենում (Գերմանիա), Բրյուսելում (Բելգիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Կոպենհագենում (Դանիա), Հռոմում (Իտալիա), Բիլբաոյում (Իսպանիա), Դուբլինում (Իռլանդիա), Լոնդոնում (Անգլիա), Գլազգոյում (Շոտլանդիա):-0-