Շախմատի աշխարհի չեմպիոն Կարլսենը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան կլինի

23.06.2014, 19:54
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան կլինի։
Շախմատի աշխարհի չեմպիոն Կարլսենը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան կլինի

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան կլինի։

«Կարծում եմ, որ առաջնության հաղթողը Արգենտինան կլինի, թեև ինձ դուր է գալիս Կոտ դ' Իվուրարի հավաքականը»,– ասաց նա Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

Նա նշեց նաև, որ փորձում է հետևել առաջնության խաղերին, սակայն վերջին օրերին դիտելու հնարավորություն չի ունեցել։

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի և Ակրոնիս ընկերության հրավերով։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։ -0-