Նակամուրան, Արոնյանն ու Ռաջաբովը պարտվել են արագ շախմատի ԱԱ–ի մեկնարկում

16.06.2014, 18:26
Արագ շախմատի համաշխարհային վարկանիշի առաջատար խաղացող, ամերիկացի Խիկարու Նակամուրան, ինչպես նաև գրոսմայստերներ հայ Լևոն Արոնյանը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պարտություն են կրել Դուբայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջանության առաջին տուրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նակամուրան, Արոնյանն ու Ռաջաբովը պարտվել են արագ շախմատի ԱԱ–ի մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արագ շախմատի համաշխարհային վարկանիշի առաջատար խաղացող, ամերիկացի Խիկարու Նակամուրան, ինչպես նաև գրոսմայստերներ հայ Լևոն Արոնյանը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պարտություն են կրել Դուբայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջանության առաջին տուրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նակամուրան սև խաղաքարերով զիջել է վենեսուելցի Էդուարդո Իտուրիզագեին, իսկ Արոնյանն ու Ռաջաբովը (նույնպես սևերով) պարտվել են, համապատասխանաբար,  հնդիկ Շեխարու Գանգուլիին և եգիպտացի Բասեմ Ամինին։

Ռուսներ Սերգեյ Կարյակինը և Պյոտև Սվիդլերը սպիտակներով հաղթել են եգիպտացի Ահմեդ Ադլիին և ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինին։ Հաղթանակով են  սկսել տուրը, մասնավորապես, նաև արագ շախմատի գործող չեմպիոն ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, նորվեգացի Մագնուս Կարլսենը և իտալացի Ֆաբիանո Կարուանան։

Ռուս Ալեքսանդր Գրիշչուկը կիսել է միավորները հայրենակից Մաքսիմ Մատլակովի հետ, իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը` իսպանացի Իվան Սալդագոյի հետ։ Մրցաշարի հաղթողը կորոշվի հունիսի 18–ին։ -0-