Բուքմեքերները վստահ են. որ Հայաստան–Գերմանիա խաղի հաղթողը Գերմանիայի հավաքականն է լինելու

06.06.2014, 13:49
Համաշխարհային բուքմեքերական գրասենյակները կասկածներ չունեն, որ Գերմանիայի հավաքականը հաղթելու է Հայաստան–Գերմանիա խաղում, որը կկայանա ուրբաթ Երևանի ժամանակով 22։45–ին Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում։
Բուքմեքերները վստահ են. որ Հայաստան–Գերմանիա խաղի հաղթողը Գերմանիայի հավաքականն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեքերական գրասենյակները կասկածներ չունեն, որ Գերմանիայի հավաքականը հաղթելու է Հայաստան–Գերմանիա խաղում, որը կկայանա ուրբաթ Երևանի ժամանակով 22։45–ին Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում։

Խաղը կհեռարձակի Արմենիա TV հեռուստաալիքը։

Այսպես, Williamhill հայտնի բուքմեքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի տոկոսադրույքներ է ընդունում 29,00 գործակցով, ոչ–ոքիին` 12,00, իսկ արաբական թիմի հաղթանակին` 1,06։

"bwin" բուքմեքերական միջազգային գրասենյակի փորձագետները բավականին հոռետեսորեն են  գնահատում հայկական թիմի հնարավորությունները` 17.00։ Ոչ–ոքին գնահատվում է 13,50 գործակցով, Գերմանիայի հաղթանակը` 1,07։

Հայ բուքմեքերները նույնպես չեն հավատում իրենց թիմի հաղթանակին։ Այսպես, հայերի հաղթանակը գնահատվել է 19,00, ոչ–ոքին` 11,00, Գերմանիայի հաղթանակը` 1,09։

Հայաստանի հավաքականը մայիսին երկու ընկերական խաղ է անցկացրել` մայիսի 27–ին Ժնևում հաղթանակ է տարել Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականի նկատմամբ 4։3 հաշվով, իսկ մայիսի 31–ին զիջել է 1։3 հաշվով։

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I ընտրական խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-