ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պորտուգալիայի հավաքականի բազայում Կրիշտիանու Ռոնալդուի հյուրանոցային համարը տաքացվող հայելի կունենա, հայտնում է La Gazzetta dello Sport–ը։
Պորտուգալացիներն աշխարհի առաջնությունում կտեղակայվեն Կամպինաս հյուրանոցում։ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին իրենց համարներում կտրամադրվեն բուրումնավետ բարձեր` երիցուկի և կարամելի բույրով։
Ռոնալդուի անվտանգությունը կապահովեն չորս անձնական թիկնապահները, նա կբնակվի տաքացվող հայելիով համարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պորտուգալիայի հավաքականն ԱԱ խմբային փուլում կմրցի Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ–ի թիմերի հետ։ -0-