414.13
4.77
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը պարգևատրել է ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին

19:34
22 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանայնը չորեքշաբթի պարգևատրել է երկրում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ և համանում կրծքանշանով պարգևատրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը։

Խոսելով ֆեդերացիայի գործունեության մասին` Չոբանյանը նշել է, որ այն ակտիվորեն գործում է Հայաստանի բոլոր մարզերում։ «Մենք նախատեսում ենք ֆեդերացիա բացել նաև Արցախում` ակտիվորեն համագործակցելով ԼՂՀ սպորտի նախարարության հետ», – ավելացրել է Չոբանյանը։

Բացի այդ, արևելյան մենամարտերի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երիտասարդ սերնդի ֆիզիկական պատրաստվածության զարգացմանն աջակցելու համար Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանի քիք–բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն ու Հայաստանի այկիդո այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը  ինչպես նաև Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը։

Նախարարության պատվոգրեր են հանձնվել Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահՎրեժ Խաչիկյանին,  Հայաստանի մուայ թայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրությանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո»ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայինախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:

Պարգևտրման արարողությունից հետո Վարդանյանն առաջարկել է ֆեդերացիաների նախագահներին քննարկել գոյություն ունեցող խնդիրներն ու առաջիկա ծրագրերը ազատ մթնոլորտում` առանց մամուլի ներկայացուցիչների մասնակցության։

Մարտարվեստն մեծ զարգացում են ապրում Հայաստանում։ Հայ մարզիկները կանոնավոր կերպով արժանանում են եվրոպական և համաշխարհային առաջնությունների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մրցաշարերի մեդալներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր