Հայաստանի ֆուտբոլի Գավաթի եզրափակչում կհանդիպեն «Փյունիկն» ու «Գանձասարը»
16.04.2014,
19:49
Հայաստանի Գավաթի` մայիսի 7–ին կայանալիք խաղարկության եզրափակչում կհանդիպեն նախորդ տարվա Գավաթակիր Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը», հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Գավաթի` մայիսի 7–ին կայանալիք խաղարկության եզրափակչում կհանդիպեն նախորդ տարվա Գավաթակիր Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը», հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի «Գանձասարը» «Բանանցի» հետ պատասխան խաղում 1։1 հաշվով ոչ–ոքի է խաղացել, իսկ սեփական դաշտի 2։1 հաղթանակի շնորհիվ անցել է եզրափակիչ։
Նախօրեին եզրափակչի ուղեգիր է ստացել «Փյունիկը»` հաղթելով Երևանի «Միկային» երկու խաղերի արդյունքներով (2-0 և 1-0)։-0-