ԼՂՀ արտգործնախարարը Դյուրկոփի հետ քննարկել է ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի հավաքականի մասնակցության հարցը
08.04.2014,
14:03
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։