Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 25–ին ընկերական խաղ կանցկացնի իրաքցիների հետ

04.04.2014, 17:19
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 25–ին ընկերական խաղ կանցկացնի Իրաքի ազգային հավաքականի հետ, ուրբաթ բլոգերների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 25–ին ընկերական խաղ կանցկացնի իրաքցիների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 25–ին ընկերական խաղ կանցկացնի Իրաքի ազգային հավաքականի հետ, ուրբաթ բլոգերների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով, խաղը կկայանա Երևանում։

Հայրապետյանը նշեց նաև, որ սեպտեմբերից Հայաստանի հավաքականը նոր համազգեստ կունենա։

Իրաքցիների հետ խաղից բացի, հայկական հավաքականը մայիսի 31–ին Ժնևում կհանդիպի Ալժիրի հավաքականի, իսկ մայիսի 6–ին Մայնցում` գերմանացիների հետ։

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական շարքին։ Հայաստանի հավաքականն I ընտրական խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-