ՄՕԿ–ն հանել է Օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքը, որը սահմանել էր

11.02.2014, 11:46
Միջազգային օլիմպիական կոմիտեն հանել է Օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքը, որը սահմանել էր  Հնդկաստանի համար, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրին։
ՄՕԿ–ն հանել է Օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքը, որը սահմանել էր

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային օլիմպիական կոմիտեն հանել է Օլիմպիական խաղերին մասնակցելու արգելքը, որը սահմանել էր  Հնդկաստանի համար, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրին։

Արգելքը հանելը հնարավոր է դարձել այն ժամանակ, երբ փետրվարի 9-ին Հնդկաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Նարայանա Ռամաչանդրանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՄՕԿ–ը Հնդկաստանի ԱՕԿ–ին ժամանակավորապես որակազրկել էր 2012 թվականի դեկտեմբերի, երբ կազմակերպության ղեկավարության կազմում ընդգրկվել էին կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաներ։ Հնդիկ մարզիկները Սոչիում անցկացվող օլիմպիադային մասնակցում են ոչ թե ազգային, այլ օլիմպիական դրոշի ներքո։-0-