Սոչիի օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սոչիի օլիմպիական ավանում հինգշաբթի բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հաղորդում է ԱՕԿ մամուլի ծառայությունը։
«Տոնական արարողությանը մասնակցում էր ՄՕԿ –ի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը, ով ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մրցուղիներում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն ասպարեզներում:
Ձմեռային 22–րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը կանցնի ուրբաթ, կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարի աշխատանքային այցը կշարունակվի մինչև փետրվարի 9–ը։
Ձմեռային 22 –րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: -0-