ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան Ցյուրիխի մրցաշարի մասնակիցներից միակն է, ով հաղթանակ տարավ հինգերորդ տուրում։
Իտալացին երկուշաբթի սպիտակ խաղաքարերով 66-րդ քայլին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանին։ Մյուս խաղերում մրցաշարի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենը խաղաղ դաշն կնքեց Վիշվանաթան Անանդի հետ, ոչ-ոքի ավարտվեց նաև իսրայելցի Բորիս Գելֆանդի և ամերիկացի Խիկարու Նակամուրայի հանդիպումը։
Հինգ տուրից հետո Կառլսենն ունի 8 միավոր, Արոնյանը` 6, Կարուանան` 5, Անանդ և Նակամուրան` 4-ական և Գելֆանդը` 3։
Վերջին օրը կանցկացվի արագ շախմատի մրցումը։--0--