Շախմատի ֆեդերացիան գործարկել է Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության պաշտոնական կայքը

29.01.2014, 15:47
Երևանում մարտի 2-15-ը անցկացվելիք Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության պաշտոնական կայքն արդեն գործում է։ Ինչպես նշված է armchess.am կայքում, առաջնության պաշտոնական կայքի հասցեն է` www.eicc2014.am։
Շախմատի ֆեդերացիան գործարկել է Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության պաշտոնական կայքը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանում մարտի 2-15-ը անցկացվելիք Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության պաշտոնական կայքն արդեն գործում է։ Ինչպես նշված է armchess.am կայքում, առաջնության պաշտոնական կայքի հասցեն է` www.eicc2014.am։

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 160 հազար եվրո։ 2011 թվականին Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել շախմատի աշխարհի առաջնությունում։

Հայ շախմատիստները Համաշխարհային շախմատային օլիմպիադաների (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և  2012 թվականին` Ստամբուլում) եռակի հաղթողներ են։

Բացի այդ, Հայաստանի հավաքականը 1992, 2002, 2004 թթ.–ի օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999 թ.–ի Եվրոպայի առաջնության հաղթողը։ Հավաքականը 2007 և 1997 թթ.–ի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրն է, 1997, 2001 և 2005 թթ.–ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։–0–