ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Օլիմպիադա-2012-ի` բռնցքամարտի մինչև 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը դարձավ 2014թ. Ձմեռային օլիմպիական XXII խաղերի ջահի էստաֆետայի վերջին ջահակիրը Պյատիգորսկի փուլում։
Այդ փուլում ջահակիրներ էին նաև դելտապաներիզմի աշխարհի չեմպիոն Նատալյա Պետրովան, ճանապարհորդ Ալեքսանդր Բեգակը, Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն Վիկտորիա Ուսաչենկոն և սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Մաքսիմ Շլյակինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Օլիմպիական ջահի փոխանցումը սկսվել է հոկտեմբերի 7-ին Մոսկվայում և կավարտվի Սոչիում 2014թ. փետրվարի 7-ին` Խաղերի մեկնարկի օրը։--0--