ՀՖՖ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Բլատերի և Պլատինիի հետ

20.01.2012, 18:00
ՀՖՖ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Բլատերի և Պլատինիի հետ
ՀՖՖ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Բլատերի և Պլատինիի հետ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային և եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայրապետյանը Սանկտ Պետերբուրգում է՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի և ԱՊՀ Գավաթի խաղարկության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով: -0-