Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների առաջին օրը հայ մարզիկ Հակոբ Առաքելյանը (100 կգ ք/կ) զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է հանրապետության Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առաքելյանը Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզական դպրոցի սան է:
Կիրակի մրցագորգ են դուրս եկել Մարտին Միրզոյանը (62 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ՝ մարզական սամբո), Մուշեղ Հակոբյանը (52 կգ) և Վաչիկ Վարդանյանը (68 կգ՝ մարտական սամբո): -0-