Ռուսաստանի հավաքականն իր փորձի շնորհիվ դուրս եկավ Եվրո-2012. Մինասյան

18.10.2011, 15:14
Ռուսաստանի հավաքականն իր փորձի շնորհիվ դուրս եկավ Եվրո-2012. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականն իր փորձի շնորհիվ դուրս եկավ Եվրո-2012 եզրափակիչ փուլ, կարծում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Ընդհանուր առմամբ բավական հավասար խումբ է ստացվել, դրվագային առումով թիմերից մեկը միշտ առանձնանում է մյուսներից: Ըստ խաղի որակի և փորձի կարող եմ առանձնացնել Ռուսաստանի հավաքականին»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա, ռուսական թիմը գեղեցիկ խաղ ցույց տվեց, բայց նրա խաղը նույնպես դրվագային ստացվեց: Ամեն դեպքում նա իր փորձի շնորհիվ դուրս եկավ Եվրո-2012 եզրափակիչ փուլ»,- ընդգծեց Մինասյանը:

Նա նաև նշեց, որ ընտրական փուլում ամենագեղեցիկ ֆուտբոլը, անշուշտ, Հայաստանի հավաքականն է ցույց տվել:

Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ՝ 23 միավորով ընտրական В խմբում զբաղեցնելով առաջին տեղը: Երկրորդ տեղում են հայկական թիմի նկատմամբ վիճելի հաղթանակ տարած իռլանդացիները (21 միավոր): Իռլանդիայի թիմը պատասխան խաղերում կխաղա էստոնացիների հետ: Իռլանդացիների պարտությունից հետո հայկական հավաքականը 17 միավորով մնացել էր երկրորդ ընտրական խմբի երրորդ տեղում: Դա լավագույն արդյունքն է հայկական ֆուտբոլի ողջ ժամանակակից պատմության մեջ: Բացի այդ, Հայաստանը 22 գոլով ընդգրկվել է ընտրական փուլի ամենաարդյունավոր հավաքականների վեցնյակում: -0-