+20
Եղանակը Երևանում
Հայ

Յուրա Մովսիսյանն օգնել է «Կրասնոդարին» ջախջախել «Տոմին»

11:30
19 Սեպտեմբերի 2011

Ռուսաստանի առաջնության 24-րդ մրցաշարի մեկնարկային խաղում Տոմսկի «Տոմի» ֆուտբոլիստներն իրենց դաշտում խոշոր պարտություն են կրել «Կրասնոդարից»՝ 0:4 հաշվով: «Կրասնոդարի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Խաղի 39-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է կրասնոդարցիների կիսապաշտպան Ժոազինյոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ խաղակեսին «Կրասնոդարի» թիմում փոխարինելու են դուրս եկել Ալեքսանդր Երոխինը, Յուրա Մովսիսյանը և Ռույ Միգելը, և երեքն էլ կարողացել են աչքի ընկնել:

Խաղի 55-րդ րոպեին «ստանդարտ» իրադրությունից հետո Նեմանյա Տուբիչը գլխի հարվածով գնդակը նետել է տուգանային հրապարակի կենտրոն, և Երոխինը շեշտակի հարված է հասցրել դարպասի հեռավոր անկյուն: Այդ գնդակն առաջինն է դարձել կրասնոդարյան թիմի 21-ամյա կիսապաշտպանի համար:

Մովսիսյանը լրացուցիչ ավելացված երկրորդ րոպեին տուգանային հարված է իրացրել այն բանից հետո, երբ «Տոմի» պաշտպաններից մեկն իր տուգանայինում ձեռքով է խաղացել: Երկու րոպե անց խաղը եզրափակել է պորտուգալացի Ռույ Միգելը՝ Մարցվալաձեի փոխանցումից հետո գնդակն ուղղելով  «Տոմի» դարպասապահ Սերգեյ Պեսյակովի դարպասը:

Հաջորդ մրցափուլում Տոմսկի թիմը կխաղա Պետերբուրգի «Զենիթի» հետ, իսկ կրասնոդարցիները կընդունեն մոսկովյան «Սպարտակին»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:11
20 Մարտի 2023
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
14:04
17 Մարտի 2023
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
12:43
15 Մարտի 2023
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
23:18
13 Մարտի 2023
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել. ՎԻԴԵՈ
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
11:22
13 Փետրվարի 2023
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն