Հայկական ֆուտբոլի վետերաններ Մարկարովը և Անդրիասյանն արժանացել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալների

17.09.2011, 12:43

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ լեգենդար խորհրդային ֆուտբոլային ակումբի վետերաններ՝ Էդուարդ Մարկարովը և Արկադի Անդրիասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով, հաղորդում է նախագահական մամուլի ծառայությունը:

Նախօրեին հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Սարգսյանն անձամբ բարձր պարգևներ է հանձնել «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, գլխավոր մարզիչ Արկադի Գեորգիի Անդրիասյանին և «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Էդուարդ Արտյոմի Մարկարովին:

Հաղորդագրության համաձայն, Մարկարովը և Անդրիասյանը մեդալներով են պարգևատրվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար:-0-