Հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի մրցաշարում
22.08.2011,
14:30
Հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի Պաբլա դը Լիլլեթ (Բարսելոնայի մերձակայքում) անցնող շախմատի բաց մրցաշարում, հայտնում է armchess.am-ը:
Մրցաշարի արդյունքներով` Մովսիսյանը 7 միավոր է հավաքել ինը հնարավորից՝ զիջելով արգենտինացիկ գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտեին ընդամենը կես միավորով:
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 շախմատիստ: -0-