Հայ շախմատիստը Բրազիլիայի չեմպիոն է դարձել
22.06.2011,
13:17
Հայ շախմատիստը Բրազիլիայի չեմպիոն է դարձել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 17-ամյա հայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի չեմպիոն է դարձել մինչև 18 տարեկան տարիքային կարգում, հաղորդում է armchess.am կայքը:
Մրցաշարն անցկացվում էր Ֆոս-դու-Իգուասու քաղաքում: Հայ շախմատիստը լավագույն արդյունքն է ցույց տվել և դարձել է Բրազիլիայի չեմպիոն:
Չկրելով ոչ մի պարտություն՝ Բրուտյանը 6 փուլերում վաստակել է 5 միավոր:
Մրցաշարում տարած հաղթանակը երիտասարդ շախմատիստին իրավունք է տվել ներկայացնել Բրազիլիան այս տարի կայանալիք աշխարհի առաջնությունում և Ամերիկայի պատանիների մայրցամաքի առաջնություններում:-0-