Անկարայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող յոթ բռնցքամարտիկ կմասնակցի

15.06.2011, 18:01
Անկարայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող յոթ բռնցքամարտիկ կմասնակցի

Անկարայում հունիսի 16-26-ն անցկացվող Եվրոպայի առաջնությանը յոթ հայ բռնցաքամարտիկներ կներկայացնեն Հայաստանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

«Հավաքականի կազմում են Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյանը՝ 52 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 56 կգ, Վլադիմիր Սարուխանյանը՝ 60 կգ, Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ, Սամվել Մաթևոսյանը՝ 69 կգ, Արթուր Խաչատրյանը՝ 75 կգ»,- հայտնեց գործակալության թղթակիցը:

Հայկական պատվիրակության կազմում Թուրքիա կմեկնեն նաև մարզիչներ՝ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Կարեն Աղամալյանը, ինչպես նաև՝ հավաքականի ղեկավար Արտակ Մալամյանը և բժիշկ Համլետ Բեղոյանը: -0