Գրիշչուկն ու Գելֆանդը ոչ-ոքի են խաղացել հավակնորդների շախմատային մրցաշարում
20.05.2011,
12:18
Գրիշչուկն ու Գելֆանդը ոչ-ոքի են խաղացել հավակնորդների շախմատային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ Կազանում անցկացվող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին պարտիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գելֆանդը, ով խաղում էր սև խաղաքարերով, 49-րդ քայլին Գրիշչուկի հետ մարտը ոչ-ոքիի բերեց։
Վեցից երկրորդ պարտիան կկայանա ուրբաթ։ Անհրաժեշտության դեպքում շախմատիստներն արդյունքում կորոշեն հաղթողին ժամանակի կարճացված վերահսկողության խաղերում։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը կդառնա մոլորակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցակիցը 2012 թվականի աշխարհի թագի համար խաղում։ Մրցաշարին մասնակցել է ութ շախմատիստ։ -0-