Աբրահամ-Ուորդ մենամարտը ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել

28.04.2011, 16:06
Աբրահամ-Ուորդ մենամարտը ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել
Աբրահամ-Ուորդ մենամարտը ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի միջև մայիսի 14-ին ԱՄՆ-ում նախատեսված մենամարտը, որը պետք է կայանա Super Six մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում, ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել, հաղորդում է Fightnews.com-ը:

Այս ամենի պատճառը դարձել է Կալիֆոռնիա նահանգի աթլետիկայի հանձնաժողովի որոշումը, որի համաձայն՝ մենամարտի մրցավար է նշանակվել կալիֆոռնիացի մրցավարներից մեկը:

«Ի հակառակ նրան, որ ավելի վաղ արդեն ամեն ինչ համաձայնեցվել էր, Կալիֆոռնիայի հանձնաժողովը հանկարծակի պնդում է կալիֆոռնիացի մրցավարի նշանակման հարցում», - ընդգծել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլենդը:

Նա այս ամենն անընդունելի է համարել՝ նշելով, որ նման փոփոխությունները մեծ և տհաճ անակնկալ են: «Երկու ամիս առաջ բանակցությունների բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ այս կարևոր մենամարտը կսպասարկի չեզոք մրցավար: Մենք համաձայնեցինք, որ մրցավարներից մեկը լինի Կալիֆոռնիայից, մյուսը՝ Եվրոպայից, իսկ մյուս երկուսը՝ ոչ Եվրոպայից, ոչ էլ ԱՄՆ-ից: Արթուրը չի լքի երկիրը, քանի դեռ այս հարցը լուծված չէ», - հայտարարել է Զաուեռլենդը:-0-