Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլային վետերանների հավաքականները ոչ-ոքի են խաղացել Երևանում

25.03.2011, 19:11
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլային վետերանների հավաքականները ոչ-ոքի են խաղացել Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլային վետերանների հավաքականները ոչ-ոքի են խաղացել Երևանում

Նախօրեին Երևանում տեղի ունեցած Ռուսաստանի և Հայաստանի ազգային թիմերի ռուս և հայ վետերան ֆուտբոլիստների հավաքականների ընկերական խաղը ոչ-ոքի է ավարտվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խմբի մրցախաղի նախաշեմին անցկացվող հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել՝ 4:4:

Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանցը, Արմեն Շահգելդյանը և Սևադա Արզումանյանը: Ռուսաստանի հավաքականի կազմում գոլերով նշանավորվել են Միխայիլ Գերշիկովիչը, Վալերի Խաչանյանը, Յուրի Կովտունը և Պավել Ռոսոպովը:
Խաղից հետո լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը կատակով ասել է, որ «վետերանների խաղում հաղթել է ընկերությունը»:

Թիմերին հյուրընկալած «Միկա» մարզադաշտ մուտքն անվճար էր, սակայն այն լցված չէր երկրպագուներով:
Հայկական և ռուսական հավաքականները 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպման սկիզբը ժամը 19:00-ին: -0-