Արվեստի հայ գործիչները հույս ունեն, որ Հայաստանի հավաքականը կհաղթի Ռուսաստանի հետ խաղում
Արվեստի հայտնի հայ գործիչները հույս ունեն, որ Հայաստանի հավաքականը կհաղթի 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վաղվա խաղում:
«Երազում եմ, որ մերոնք հաղթեն...Ես ոչ-ոքի եմ կանխատեսում, քանի որ մեր կազմը զիջում է վարկանիշով, բայց անհաջողություններից գերությունից դուրս գալու մեծ ցանկություն կա»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանն իր հերթին ասաց, որ երազում է ՀՀ հավաքականի 1:0 հաշվով հաղթանակի մասին:
«Իհարկե, ասում են, որ երազելը վնասակար չէ, սակայն ես երազում եմ 1:0 հաշվով մեր հաղթանակի մասին»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀՀ հավաքականի հաջողություններում մեծ դեր կխաղա երկրպագուների համախմբված հավատը:
В խմբի խաղը հայերի և ռուսների միջև կկայանա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Ռուսաստանի հավաքականը գլխավորում է В խումբը՝ իր ակտիվում ունենալով 9 միավոր 4 խաղից հետո։ Հայաստանի հավաքականը, ինչպես և Իռլանդիայի ու Սլովակիայի թիմերը, 7 միավոր է հավաքել նույնքան թվով խաղերից հետո։ 5-րդ տեղում են մակեդոնացիները (4 միավոր), իսկ Անդորրայի թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը (0 միավոր)։
Ռուս և հայ ֆուտբոլիստների պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին։ -