423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ֆուտբոլիստ Շիշկինը ցանկանում է Հայաստանի հետ մրցախաղում ՌԴ հավաքականի հետ խաղալու հրավեր ստանալ

15:45
07 Փետրվարի 2011

ՌԴ հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Շիշկինը հուսով է, որ Հայաստանի դեմ Եվրո-2012 ընտրական փուլի մրցախաղում ազգային թիմում խաղալու հրավեր կստանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 9-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) ՌԴ հավաքականն ընկերական մրցախաղ կանցկացնի իրանցիների հետ։ Իսկ մարտի 26-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի շրջանակներում Դիկ Ադվոկատի սաները պետք է խաղան ՀՀ հավաքականի հետ։ Ռոման Շիշկինի համար ՌԴ հավաքականում Իրանի դեմ խաղալու հրավերն իր կարիերայում երկրորդն է։ Առաջինը նա ստացել է նաև ընկերական մրցախաղում՝ անցած տարվա նոյեմբերին բելգիացիների հետ։

«Սա նույնպես ընկերական մրցախաղ է, ինչպես Բելգիայի դեպքում, բայց ինձ՝ որպես երիտասարդ խաղացողի միշտ հաճելի է ՌԴ հավաքականում խաղալ։ Քանի որ ՌԴ հավաքականը ցանկացած ռուս խաղացողի համար մեկ թիմ է։ Հավաքականի և Հայաստանի հետ խաղի հրավերի հույս ունեմ։ Բայց ամեն ինչ առաջին հերթին ինձանից է կախված, թե ինչպես կխաղամ ակումբի համար։ Եթե պատշաճ կերպով ներկայանամ, ապա, հուսով եմ՝ կկանչեն»,- երկուշաբթի լրագրողներին է պատմել Շիշկինը։

Ոչ այդքան ուժեղ մրցակցի դեմ այդ ընկերական հանդիպմանը խաղալու անհրաժեշտության մասին դատողություններ անելիս՝ Շիշկինը նշեց, որ ֆուտբոլիստները «կախյալ մարդիկ են»։

«Քանի որ որոշել են անցկացնել այդ մրցախաղը, նշանակում է՝ որոշակի նպատակներ են հետապնդում։ Հնարավոր է՝ ՌՖՄ-ը (Ռուսական ֆուտբոլային միությունը) կամ գլխավոր մարզիչն է որոշել, հնարավոր է՝ փորձում են ինչ-որ նոր խաղացողներ, նոր կապեր, ֆուտբոլիստների միջև գործակցություններ գտնել։ Նշանակել են խաղը, ուրեմն նշանակել են։ Մենք եկանք, խաղացինք և ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա։


«Լոկոմոտիվ»-ի խաղացողն ավելացրել է, որ Բելգիայի հետ ունեցած խաղից հետո (0։2), որն ազգային թիմի կազմում նրա համար առաջինն էր, Ադվոկատը նրա հետ չի խոսել։ «Բոլորը ճնշված տրամադրություն ունեին։ Անմիջապես մեկնեցին, այդ պատճառով ոչ մի մեկնաբանություններ չեն եղել։ Ես լսել եմ այլ մասնագետների գնահատականները, այն էլ թերթերից»,- պատմեց Շիշկինը։

ՌԴ հավաքականի խաղացողն իր պատրաստվածությունը 70 տոկոս է գնահատել։ «Ես հեռացա երկրորդ հավաքից, մարզիչը («Լոկոմոտիվ»-ի) ստիպված էր դրության մեջ մտնել, բայց ամեն ինչ նորմալ է։ Այժմ դժվար է ասել՝ ինչ մարզավիճակում եմ։ Երկրորդ հավաքը վերջերս է սկսվել, միայն մեկ մրցախաղ եմ խաղացել՝ 90 րոպե։ Դեռ մարզվում եմ»,- ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում