ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքեց Եվրո-2012-ի ընտրական փուլում Ռուսաստանի հետ խաղը «ծախելու» ցանկացած հնարավորություն:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Ժամանակ» օրաթերթին, տեղեկություն էին տարածել, թե Ռուսաստանը Հայաստանին «շահավետ տնտեսական առաջարկ է» արել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը պարտվելու դիմաց:
«Դա անհնար է.... Դա ավելի վատ է, քան պոռնկությունը: Ոչ ես, ոչ էլ պետությունը նման քայլի չենք գնա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրապետյանը:-0-