Դարչինյանի և Մարտինեսի միջև մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայում մարտի 6-ին
19.01.2010,
19:12
Դարչինյանի և Մարտինեսի միջև մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայում մարտի 6-ին
WBC և WBA վարկածներով առաջին գերթեթև քաշային կարգում (մինչև 52,16 կգ) չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 6-ին Կալիֆոռնիայում ռինգ է դուրս գալու ամերիկացի Ռաուլ Մարտինեսի դեմ, ասվում է «allboxing.ru» պաշտոնական մասնագիտացված կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ այդ մարտից հետո նա կփորձի ռևանշ վերցնել Նոնիտո Դոներից, որից նա պարտություն էր կրել:
Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բոքսում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի ներքո։ Երկրորդ գերթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է և IBF, WBA, WBC վարկածներով չեմպիոնական գոտեկիր է: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը 36 մարտ է անցկացրել և տարել 33 հաղթանակ, այդ թվում 27-ը՝ նոկաուտով: -0-