Հայ գրոսմայստերները պարտություն են կրել Նալչիկում անցկացվող «Գրան Պրի» շախմատային մրցաշարի երրորդ փուլում

18.04.2009, 17:04
Հայ գրոսմայստերները պարտություն են կրել Նալչիկում անցկացվող «Գրան Պրի» շախմատային մրցաշարի երրորդ փուլում

Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտություն են կրել Նալչիկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի երրորդ փուլում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին, իսկ Հակոբյանը սպիտակ խաղաքարերով՝ Պետեր Լեկոյին (Հունգարիա)։

Այս պարտություններից հետո Հակոբյանը 0,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը 2 միավորով կիսում է 2-6-րդ տեղերը։

2,5 միավորով մրցաշարում առաջատարն է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)։

Չորրորդ փուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա Գրիշչուկի հետ, իսկ Հակոբյանը սև խաղաքարերով ուժերը կչափի Շահրիար Մամեդյարովի հետ (Ադրբեջան)։-0-