Վախթանգ (Վիկ) Դարչինյան-Նոնիտո Դոնեյր մատչ-ռևանշը չի կայանա, championat.ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Դարչինյանի ամերիկացի ներկայացուցիչ Գերի Շոուն։
«Ոչ, ոչ և կրկին անգամ ոչ։ Ես բազմիցս ասել եմ, որ Դարչինյան-Դոնեյր ռևանշի թեման փակ է»,- ընդգծել է նա։
Հայ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը երկրորդ գերթեթև քաշային կատեգորիայում աշխարհի բացարձակ չեմպիոն է և IBF, WBA, WBC վարկածներով չեմպիոնական գոտեկիր։ Նոնիտո Դոնեյրը IBF և IBO վարկածներով գերթեթև քաշում աշխարհի չեմպիոն է։ Հենց Դոնեյրն է Դարչինյանին իր կարիերայի միակ պարտությանը մատնել։
Շոուի խոսքերով, Դարչինյանը ցանկանում է նոր բարձունքներ նվաճել և այդ պատճառով ծրագրում է ավելի ծանր քաշային կատեգորիայի անցնել (առաջին թեթև քաշ-118 ֆունտ)։
«Մենք, իհարկե, կարող էինք մնալ 115 ֆունտ քաշում և անվերջ պաշտպանել մեր տիտղոսները, բայց այդ մարտերը հետաքրքիր կլինե՞ն արդյոք հանդիսատեսին։ Անձամբ ես կասկածում եմ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք կանգ առնել այստեղ ու առաջ շարժվել»,- հայտարարել է նա։ -0-