Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել Վեյկ-ան-Զեե 2009 շախմատի գերմրցաշարում

21.01.2009, 13:32
Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել Վեյկ-ան-Զեե 2009 շախմատի գերմրցաշարում
Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել Վեյկ-ան-Զեե 2009 շախմատի գերմրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ Վեյկ-ան-Զեե քաղաքում (Նիդեռլանդներ) անցկացվող Corus Chess-2009 շախմատի գերմրցաշարի 4-րդ փուլում, տեղեկացվում է մրցաշարի պաշտոնական կայքում։

Սա Corus Chess-2009 գերմրցաշարում Արոնյանի չորրորդ ոչ-ոքին է։

Անհրաժեշտ է նշել է, որ չորրորդ փուլը հազվագյուտ կերպով խաղաղասիրական էր, բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի։

Հունվարի 21-ը մրցաշարում հանգստյան օր է։

Չորրորդ փուլից հետո Արոնյանը 2 միավորով կիսում է 6-9-րդ տեղերը Մագնուս Կառլսենի (Նորվեգիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա) և Դանիել Ստելվագենի (Նիդեռլանդներ) հետ։

2,5 միավորով առաջնորդներն են Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գաթա Կամսկին (ԱՄՆ), Յան Սմիթսը (Նիդեռլանդներ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա)։

10-14-րդ տեղերը կիսում են 1,5-ական միավոր հավաքած Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լյուկ վա Վելին (Նիդեռլանդներ), Վան Յուեն (Չինաստան)։

Վեյկ-ան-Զեեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Corus Chess մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով՝ երեք խմբերում։-0-