Լևոն Արոնյանը հաղթանակի է հավակնում

14.08.2008, 14:39
Լևոն Արոնյանը հաղթանակի է հավակնում
Լևոն Արոնյանը հաղթանակի է հավակնում

Հայ շախմատիստ  Լևոն Արոնյանը հաղթանակի է հավակնում Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի 2008-2009թթ. Գրան-պրիի երկրորդ փուլում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Շախմատի ֆեդերացիայից, շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլից առաջ Արոնյանը 7,5 միավորով պահպանում է առաջատար դիրքերը։ 13-րդ հանդիպմանը ռուս Ալեքսանդր Գրիսչուկին հաղթելու դեպքում հայ գրոսմայստերը Սոչիի մրցաշարի հաղթող կճանաչվի։

Հաղթանակի հնարավորություններ ունեն մրցաշարի ևս երեք մասնակիցներ՝ չինացի Վան Յուեն, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և ուկրաինացի Սերգել Կարյակինը՝ յոթական միավորով, ինչպես նաև Գատա Կամսկին (ԱՄՆ) և Վուգար Հաշիմովը (Ադրբեջան)՝ 6,5-ական միավորով։

Այնուհետև փոքր տարբերությամբ հետևում են Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան)։

Իսրայելցի Բորիս Հելֆանդն ունի հինգ միավոր, նրան հետևում է Դավիդ Նավարան՝ չորս միավորով, Կատարի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Մոդիյահին էլ վաստակել է 3,5 միավոր։

Վերջին փուլում հանդիպումներն են՝ Արոնյան-Գրիշչուկ, Կարյակին – Ռաջաբով, Իվանչուկ – Վան Յուե, Հաշիմով – Սվիդլեր, Նավարա – Կամսկի, Յակովենկո – Չեպարինով, Ալ Մոդիյահի – Հելֆանդ։

Սոչիում անցկացվող Գրան-պրին մտնում է ՖԻԴԵ-ի չեմպիոնների ընտրական փուլ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 162 հազար եվրո։ -0-